1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն Արտանիշ գյուղում․ պատճառվել է մոտ 1 միլիոն դրամի վնաս․ Ճամբարակի ոստիկանների բացահայտումը

12.08.2020 12:18 Գողություն

Օգոստոսի 10-ին, ժամը 15.30-ի սահամններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժնին հաղորդում ստացվեց, որ Արտանիշ գյուղի մի ամառանոցից գողություն են արել:
Իրավապահները մեկնեցին դեպքի վայր: Տանտերը, որ Երևանի բնակիչ է, վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին էր առանձնատանը եղել: Իսկ երբ օգոստոսի 10-ին եկել էր, պարզել էր, որ տնից հափշակել են ոսկեղեն, վիդեոնվագարկիչ, DVD նվագարկիչ, կարի մեքենա, փոշեկուլ, այլ կենցաղային ապրանքներ՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 18-ամյա մի բնակիչ՝ անչափահաս ընկերոջ հետ:
Ժամը 21-ին կասկածվող երիտասարդը բերման ենթարկվեց: Ոստիկանության Ճամբարակի բաժին հրավիրվեց նաև նրա անչափահաս ընկերը:
Նրանք խոստովանել են, որ գողությունն իրենք են արել հունիս ամսվա սկզբներին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: