Համակեցության կանոնները խախտած քաղաքացին տուգանվել է
02.07.2021 18:25
Այլ հանցագործություններ
Հուլիսի լույս 1-ի գիշերը Վերին Արտաշատ գյուղում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքերով գյուղ մեկնած Արտաշատի ոստիկանները պարզել են, որ հրավառությունը իրականացրել է գյուղի երիտասարդներից մեկը, որը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք համակեցության կանոնները։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: