ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի քրեական հետախույզները ապօրինի հրացան են հայտնաբերել

Փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցի բնակիչներից մեկը տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Նույն օրը 48-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ինչից հետո զննություն կատարվեց նրա բնակարանում։  Զննության ժամանակ նա մահճակալի տակից ներկայացրեց «Իժ» տիպի երկփողանի հրացան,  16 մմ տրամաչափի 3 պարկուճ։ Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: