1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին

Փետրվարի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Արտաշատի 35-ամյա մի բնակիչ Երևանում ձեռք է բերել թմրանյութ և իր «ՎԱԶ-2107» մեքենայով Արտաշատում է։ Նույն օրը նա հայտնաբերվեց Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի պատյանի միջից հայտնաբերվեց փայլաթիթեղով փաթեթավորված սպիտակ, բյուրեղանման զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կրիստալ թմրանյութ է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար:
Թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են փորձաքննություններ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: