1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտաշատի ոստիկաններն ապօրինի պահվող զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ փետրվարի 8-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկեցին Այգեզարդ գյուղի տունն ու կից շինությունները:
Ավտոտնակում հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգի 31 փամփուշտ, իսկ բակից՝ մետաղյա մահակ: Բայց սա ամենը չէր: Իրավապահները խուզարկությամբ տան տարբեր հատվածներից հայտնաբերեցին 5 փաթեթ՝ ընդհանուր մոտ 150 գրամ չորացված, մանրացված թմրամիջոցի նմանվող զանգվածներով և մոտ 20 սմ կանեփի չորացած ճյուղ: Ըստ տանտիրոջ՝ բուսական զանգվածները թմրամիջոց են, իսկ փամփուշտները գտել էր տարիներ առաջ՝ Արցախում։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: