1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն ու մարմնական վնասվածքներ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Վիճաբանություն ու մարմնական վնասվածքներ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» և «գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել երկու տղամարդ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 16.30-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում, սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար, 33-ամյա տղամարդը վիճել էր հիվանդանոց տեղափոխված 47-ամյա համագյուղացու հետ։ Հեռանալով վիճաբանության վայրից՝ 47-ամյա տղամարդն իր «ՎԱԶ-21010»-ով գյուղի Պուշկինի և Կոստանի փողոցների խաչմերուկում բախվել էր 33-ամյա տղամարդու 25-ամյա եղբոր վարած «ՈւԱԶ» ավտոմեքենային։ Տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել իրար, որի ընթացքում «ՎԱԶ-21010»-ի վարորդը մեքենայից հանել էր որսորդական հրացանը և ուղղել 25-ամյա տղամարդուն։ Նա էլ խլել էր հրացանը և խզակոթով խփել 47-ամյա տղամարդու գլխին: Վնասվածքներ ստացած մյուս տղամարդը փորձել էր հանդարտեցնել կողմերին:
25 և 33 տարեկան եղբայրները բերման են ենթարկվել Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: