Արտաշատի ոստիկանները խանութից կատարված գողություն են բացահայտել
Ապրիլի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել և գողության կասկածանքով բերման են ենթարկել Երևանի 35-ամյա մի բնակչի։
Ոստիկանության բաժնում պարզվել է, որ ապրիլի 8-ին բերման ենթարկվածն իր անչափահաս որդու հետ Ջրաշեն գյուղի մի խանութից գողություն են արել՝ պատճառելով մոտ 60.000 դրամի վնաս։
Գողոնը հայտնաբերվել ու վերադարձվել է տիրոջը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: