ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

04.05.2020 14:36 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոստան գյուղի 18-ամյա մի բնակիչ անձնական ունեցվածքի գողություններ է արել:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 30-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Պարզվել է` մարտ ամսին նա ընկերոջ հետ գողացել էր Արտաշատի Թովմասյան փողոցում կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենայի ձայնարկիչը` իր բարձրախոսներով, իսկ օրեր անց, դարձյալ նույն փողոցում, գաղտնի հափշտակել էին «Սուբարու Տրավիո» մակնիշի մեքենայի ձայնարկիչն ու առջևի լուսարձակը:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Միջոցառումներ են ձեռնարկվում` մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: