1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտաշատի ոստիկանները մեքենաներից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

07.07.2020 15:46 Գողություն

Հուլիսի լույս 6-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Իսակովի փողոցի թիվ 103 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից փորձել են գողություն անել։ Տղամարդը կոտրել էր կողային ապակիներից մեկը, բայց մեքենայի դուռը չէր կարողացել բացել ու հեռացել էր։ Գողության փորձից րոպեներ անց կատարվածի մասին տեղեկացած քրեական հետախույզները նրան հայտնաբերեցին հենց Իսակովի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին։  Սևան քաղաքի բնակիչ, 35-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ձայնարկիչ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվելուց մոտ 40 րոպե առաջ նա կոտրել էր Իսակովի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի կողային ապակին, բացել դուռն ու ձայնարկիչը գողացել։ Մեքենայատերերից ընդունվել է հաղորդում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: