1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եկել էր կարի մեքենան նորոգելու և ոսկեղեն հափշտակել․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը

13.07.2020 18:00 Գողություն

Հուլիսի 11-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Այգեստան գյուղի տներից մեկից գողացել են տանտիրուհու ոսկեղենը՝ պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզեցին մի շարք հանգամանքներ։ Վարկած առաջ քաշվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի կարի մեքենան նորոգելու համար տուն եկած տղամարդը։ Վարկածի իսկությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերվեցին, ինչից հետո Երևանի բնակիչ տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մատանիներն ու շղթան վաճառել է մայրաքաղաքում։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: