ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները գիշերային ծառայության ընթացքում գողություն են կանխել

27.04.2020 14:55 Գողություն

Ապրիլի 25-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները գիշերային ծառայության ժամանակ հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 23-ամյա մի բնակչի։
Ոստիկանությունում պարզվել է, որ Արտաշատում, ժամը 3.20-ի սահմաններում, երիտասարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել է մի «Մերսեդեսի» առջևի լուսարձակները, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. ոստիկանները բռնել են։
Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան, դանակ և այլ գործիքներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: