1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանաչուտ գյուղի մի տնից մի քանի տասնյակ միլիոն փող ու ոսկեղեն են գողացել․ ոստիկանության բացահայտումը

30.11.2020 17:05 Գողություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կանաչուտ գյուղի տներից մեկը թալանել են։ Նախնական տվյալներով՝ հափշտակվել էր 37 միլիոն դրամ, 25 հազար ռուբլի, 10 հազար դոլար, 500 եվրո և ոսկեղեն։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Արտաշատի ոստիկանների բացահայտման միջոցառումներին միացան Արարատի մարզային վարչության ու ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում։ Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին  20 և 35 տարեկան երևանցի երկու տղամարդ։ Վերջինիս խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է։ Նրանք ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: