ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.07.2019 15:46 Գողություն

Հունիսի 25-ին ստացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրությունը՝ հասցեագրված ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին: Հայտնվում էր, որ մի խումբ անձինք, առանց իրավական հիմքերի, զբաղեցրել են Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող նախկին ծննդատան մասնաշենքի մի քանի սենյակ և ապօրինի բնակվում են այնտեղ, իսկ մասնաշենքն ուսումնասիրելիս պարզվել է, որ բացակայում է դռների, պատուհանների և միջանցքի կախովի առաստաղների մի մասը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 29-ին, իրենց բնակության վայրից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա ընկերոջ հետ նախապես պայմանավորվելով՝ նշված հասցեում բնակվող 55-ամյա մի տղամարդու հետ մայիս ամսվա տարբեր օրերի, չորս անգամ գաղտնի քանդել և հափշտակել են նշված շենքի ներսում գտնվող տարբեր հարկերի կախովի առաստաղների այլումինե պարագաները, որոնց դիմաց երիտասարդը տղամարդուն վճարել է որոշակի գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: