ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները՝ թմրամոլության դեմ

Աշտարակի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 9-ին, ժամը 16-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայարանի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Աղձք գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է քաղել իրենց գյուղի ձորից՝ իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: