ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մայիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Մրգավան գյուղից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կոնֆետների փաթեթ, որի մեջ սպիտակ փոշենման զանգված կար։
Ըստ 21-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը կրիստալ է, գնել է Երևանում՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: