ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Մայիսի 12-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 28-ամյա մի երիտասարդ իր փաստացի բնակության վայրում՝ Շահումյան գյուղի տներից մեկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երիտասարդի բնակության վայրում կատարվեց խուզարկություն։ Հայտնաբերվեց սվին-դանակ, «ԻԺ» տիպի հրացան, երկփողանի հրացանի փող, հրազենի խզակոթ, մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Խուզարկության ընթացքում երիտասարդը ներկայացրել է նաև «ԻԺ» տիպի հրացան։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: