ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվածը ատրճանակ է ներկայացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 4-ին՝ ժամը 21․45-ին, Տերյան փողոցից ապօրինի զենք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։  Նա իր  վարած «Մերսեդես»-ի սրահից ներկայացրել է «Բերետտա» ատրճանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: