1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտում են Գեղարքունիքի մարզի պարեկները

Օգոստոսի 2-ին Պարեկային ծառայության ջրային կարգախմբի պարեկները իրավախախտում կատարելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Այդ ընթացքում ուղևորներից մեկն իր մոտից նետել է ծխախոտի տուփ, այնուհետև գետնից վերցրել և պարեկներին է ներկայացրել տուփը, որի մեջ դեղնականաչավուն զանգված էր: Մեքենայի սրահից ներկայացվել է նաև մոխրացած հետքերով ապակե գլանակ: Երևանի բնակիչներ վարորդը և ուղևորները թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին: Բաժնում 22-ամյա ուղևորը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփն ու մոխրացած հետքերով գլանակը և հայտնել, որ այդ օրը թմրամիջոց է օգտագործել: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Օգոստոսի 3-ի գիշերը, ժամը 23.05-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Տեսլա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 21 և 23 տարեկան երկու երիտասարդների: 23-ամյա ուղևորի պայուսակում հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչներ:
Գեղարքունիքի մարզի պարեկների հաջորդ բացահայտումը օգոստոսի 4-ի լուսադեմին էր: Ժամը 5-ի սահմաններում պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, իր վարած «Տեսլա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Երևանի 42-ամյա մի բնակչի: Նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն կիսաայրված զանգվածով ապակե 2 գլանակ և 4,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով պլաստմասե տարա:
Օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, ՊԾ ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Իջնելով մեքենայից՝ ուղևորներից մեկը՝ Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, ճամփեզրի խոտածածկ տարածք է նետել պոլիէթիլենային տոպրակ, ինչը նկատել են պարեկները: Բացատրական աշխատանքի արդյունքում նա վերցրել է իր կողմից նետվածը և ներկայացրել պարեկներին։ Տոպրակում նռնականման առարկա և թմրանյութի նմանվող զանգված կար:
Ստուգմամբ պարզվել է, որ ՆորԱրտամետի բնակիչ 21-ամյա վարորդը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք և մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Թմրանյութ և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին:
Անձնական խուզարկությամբ Նոր Արտամետի բնակիչ 23-ամյա ուղևորի պայուսակում հայտնաբերվել են դեղահաբեր և 1,5 գրամ դեղնականաչավուն զանգված:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: