1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խորհրդակցություն ոստիկանության արտաքին ծառայության ղեկավարության հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Խորհրդակցություն ոստիկանության արտաքին ծառայության ղեկավարության հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ:
Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն:
Ոստիկանության պետը նշելով, որ վերջերս շատացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, հանձնարարեց հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի վրա:
Խորհրդակացության ընթացքում հանձնարարվեց բարելավել ծառայությունը ոստիկանության հենակետերում, ուշադրություն դարձնել անձնակազմի կարգապահությանն ու արտաքին տեսքին:
Եվս մեկ անգամ անդրադարձ եղավ այս տարի Հայաստանում տեղի ունենալիք արարողակարգային խոշոր միջացառումների ընթացքում ոստիկանության ծառայությանն ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոստիկանության արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս: