ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցյալն ու ներկան միաձուլված՝ արվեստի լեզվով

Հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Նկարիչների միությունում հերթական ցուցահանդեսն էր. այս անգամ ներկայացվել էին ՆԳ նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության վետերանների գեղանկարչական աշխատանքները։
Ցուցադրված էին վեց վետերանի կտավներ։
Ի տարբերություն նախկինում իրենց իրականացրած գործունեության, որտեղ պահանջներն այլ էին, արվեստում ոստիկանության ու փրկարար ծառայության վետերաններն անկաշկանդ արտահայտել էին իրենց էմոցիաները:
Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում էր այն նվիրվածությունն ու սերը հայրենիքի, մարդու ու բնության հանդեպ, որոնք նրանք զգացել և փոխանցել էին իրենց արվեստում։
Կտավները հնարավորություն էին տալիս ծանոթանալու մարդկային հակադրություններին՝ արվեստի լեզվով։