ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Լրագրողներին ներկայացվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

14.12.2015 16:55 Հանրաքվե
 Լրագրողներին ներկայացվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողներին ներկայացվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքները, ինչպես և ոստիկանությունում ստացված հաղորդումներով ձեռնարկված ուսումնասիրությունների և քննությունների արդյունքները:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Հունան Պողոսյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդած շրջանում եւ հանրաքվեի ընթացքում ոստիկանության օպերատիվ շտաբի աշխատանքը:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում ստացված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների եւ տեղեկությունների քննարկման արդյունքները:
Ժամանակավոր վկայականներով, այլ կերպ ասած՝ 9-րդ ձեւով կրկնակի քվեարկության վերաբերյալ ստացված ահազանգերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Առաջին հերթին հենց ոստիկանությունն է շահագրգռված, որ օրինազանցության յուրաքանչյուր դեպք բացահայտվի: Ոչ մի ահազանգ մեր կողմից անուշադրության չի մատնվել, ուսումնասիրվել է, հիմնավոր լինելու դեպքում՝ ընթացք է տրվել»,- ընդգծեց Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ ահազանգը դեռեւս քրեական գործ հարուցելու հիմք չէ. այն պետք է հիմնավորվի:
Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հանրաքվեի ընթացքում լրատվամիջոցների կատարած աշխատանքից՝ նշելով, որ շատ դեպքերում հենց լրագրողներն օգնեցին իրավախախտումներ բացահայտելուն: Նա նաեւ նշեց, որ ստացված ահազանգերով ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Հունան Պողոսյանը գնահատեց մասնավորապես այն փաստը, որ համապետական նման ծավալուն միջոցառման ընթացքում ոստիկանների ծառայության վերաբերյալ որեւէ բողոք չի արձանագրվել:
Հանդիպմանը սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների հարցերին: