ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.09.2015 16:22 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.15-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը Երևանի Շահումյանի անվան հրապարակում` ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 90-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Նոր Խարբերդ-Մասիս ճանապարհի Երևան-Երասխ մայրուղու հատվածում գտնվող կամրջի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՊԱԶ»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 01.45-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Տրետուք-Մեծ Մասրիկ ճանապարհի 2.5 կ/մ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.45-ին, Կոտայքի մարզում՝ «Առինջ մոլից» Ջրվեժ տանող ճանապարհին, իրար են բախվել «Դեյվու Մատիս» և «Ինֆինիտի QX4» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Ինֆինիտի QX4»-ի ուղևորը «շտապօգնության» խմբի կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գողթ գյուղից Գեղարդ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 130/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21124», «Օպել-Վեկտրա» և «ՆԻՍԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21124»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: