ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«asekose.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի հետքերով

«asekose.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում   հրապարակված տեսանյութի հետքերով

«asekose.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 11-ին հրապարակվել էր «Ոստիկանները քաշքշում են ցուցարարներին» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայուղները գետնից բարձրացնում, ապա գետնին են գցում քաղաքացուն:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ չի հաստատվել ոստիկանության ծառայողների կողմից հիշյալ տեսանյութում երևացող քաղաքացուն գետնին գցելու, նրան հարվածելու կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները: Ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից և եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյուքները թողնվել են անհետևանք: