1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները բացահայտել են 2018-ին կատարված 2․5 միլիոն դրամ արժեքով սարքավորման գողությունը

01.09.2020 12:12 Գողություն

Ասֆալտ փռող մեխանիզմից կատարված գողության մասին Արմավիրի բաժնում հաղորդումը ստացվել էր երկու տարի առաջ, 2018 թվականի մարտի 27-ին: <<Արարատ ճանշին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ գիշերը գողացել են Նորապատ գյուղի մոտակայքում, ճամփեզրին կայանված մեխանիզմի գլխավոր կառավարման վահանակը` պատճառելով երկուսուկես միլիոն դրամի վնաս:
Երկու տարի առաջ իրավապահների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չտվին: Ու թեև քրեական գործի վարույթը կասեցվեց, սակայն Արմավիրի քրեական հետախույզները շարունակում էին աշխատանքը նաև նախկինում կատարված այս հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները պարզեցին, որ նշված գողությունը կատարել է Նոր Արմավիր գյուղի 28-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 28-ին երիտասարդը ներկայացավ բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմնին:
Քրեական գործի վարույթը վերսկսվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: