ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շատին գյուղի դպրոցականները Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում. այցը ճանաչողական էր

Շատին գյուղի դպրոցականները Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում. այցը ճանաչողական էր

Ի՞նչ է նշանակում լինել համայնքային ոստիկան, ինչպե՞ս է անցնում ծառայության մեջ գտնվող ոստիկանի առօրյան՝ հանցավորության դեմ պայքարելուց մինչև համայնքի հետ ամենօրյա կապի ամրապնդում, ի՞նչ մարտահրավերների և դժվարությունների առաջ է կանգնում համայնքային ոստիկանն իր աշխատանքում։
Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով Վայոց ձորի մարզի Շատին գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակում մայիսի 12-ին ճանաչողական այց են կատարել Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Այցի ընթացքում բաժնի ծառայողները ներկայացրել են համայնքային ոստիկանի առաքելությունը, նրա դերը հասարակության անվտանգության և հանրության վստահության ապահովման գործում։ Աշակերտները ծանոթացել են ծառայողների առօրյային, աշխատանքի առանձնահատկություններին, ինչպես նաև այն խոչընդոտներին, որոնք հնարավոր է հանդիպեն մասնագիտական ուղու ընթացքում։
Հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում, աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, լսելու մասնագետների խորհուրդները և ստանալու արժեքավոր գիտելիքներ ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Այսպիսի հանդիպումները միտված են աշակերտների կողմնորոշմանը՝ օգնելով նրանց պատկերացում կազմել տարբեր մասնագիտությունների մասին, ճիշտ գնահատել իրենց հմտությունները և մասնագիտության ընտրությունը կատարել արդեն իսկ տեղեկացված ու գիտակցված։