1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերեցին ոչ միայն գողոնի մի մասը, այլև խոշոր չափերի թմրանյութ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

01.02.2022 14:58 Գողություն

Աշտարակ քաղաքի մի տնից Նոր տարվա գիշերը գողություն էին արել: Տեսել էին, որ տանը մարդ չկա, կոտրել էին դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էր 2 միլիոն 600 հազար դրամ, որսորդական հրացան, փաստաթղթեր, ոսկյա զարդեր, կենցաղային սարքեր:
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց դեպքից մեկ շաբաթ անց` հունվարի 7-ին: Օպերատիվ խմբի հետ նշված հասցե մեկնած փորձագետն ուսումնասիրեց դեպքի վայրը: Գողությունը դեկտեմբերի 31-ի ժամը 23-ից հունվարի 1-ի ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում էր կատարվել: Վնասի չափը մոտ 3 միլիոն 500 հազար դրամի էր:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:
Գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Աշտարակի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ: Կասկածվողները բերման ենթարկվեցին բաժին:
Էջմիածնի 49-ամյա բնակչի տանը կից թռչնանոցի խուզարկությամբ հայտնաբերվեց հինգ փաթեթ՝ ընդհանուր 975 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի տան խուզարկութամբ ՝ որսորդական հրացանի փամփուշտ, 4 տարա՝ 3 կգ-ից ավելի կանեփանման զանգվածով, բնակարանից գողացած «WI-FI» և «DVR» սարքերն ու ոսկյա զարդերը:
30-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, որ գողությունն արել է ինքը: Ըստ նրա՝ չհրկիզվող պահարանն ու որսորդական հրացանը նետել էր Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքով հոսող գետակը:
Բերման ենթարկված տղամարդկանցից մեկը կալանավորվել է, մյուսը՝ ձերբակալվել:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: