1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

18.02.2022 15:57 Գողություն

Փետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվում է, որ գիշերը գողացել են «Դաֆ» մակնիշի բեռնատարի մարտկոցները`ընդհանուր մոտ 300 հազար դրամ արժողությամբ: Տուժած վարորդը նաև հայտնում է, որ նախորդ երեկոյան մեքենան խափանվել ու մնացել էր Աշտարակի Փարպեցու փողոցում, իսկ երբ առավոտյան եկել էին նորոգելու, հայտնաբերել էին գողության փաստը:
Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ և ահազանգից ժամեր անց Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից բերման են ենթարկում Արագածոտնի մարզի Ափնագյուղի մի բնակչի: Նա խոստովանում է, որ գիշերվա ժամը 3-ին ինքն է գողացել մարտկոցները: Թեպետ արդեն հասցրել էր վաճառել, բայց արագ բացահայտման շնորհիվ մարտոցները հայտնաբերվում են:
Քննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: