ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գերեզմանատնից գողություն էր արել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

20.10.2021 18:15 Գողություն

Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերեցին Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:
Պարզվել է, որ նա տարբեր ամիսների ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: