Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
03.12.2021 15:58
Թմրամիջոցի հայտնաբերում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 36-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, և երկու փաթեթ դեղնականաչավուն, կանեփանման զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը կանեփ է, որը ցանել էր Ոսկեվազ համայնքի իր այգում և մշակել անձնական օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: