ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է

04.06.2021 16:35 Գողություն

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 19-ամյա մի բնակիչ բնակարանային գողություն է արել։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հունիսի 2-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա մայիսի 31-ին պատուհանով մտել էր Ագարակ գյուղի տներից մեկն ու հյուրասենյակից փող գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: