ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները շրջիկ ծառայության ժամանակ գողություն են բացահայտել

23.04.2020 19:51 Գողություն

Ապրիլի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շրջիկ ծառայության ժամանակ Սիսակյան փողոցում նկատել են մի մեքենա և ստուգման նպատակով մոտեցել։ Ոստիկաններին նկատելով՝ մեքենայում գտնվող անձը իջել ու դիմել է փախուստի։
Ոստիկանները հետապնդել են և Ներսես Աշտարակեցու հրապարակում բռնել փախուստի դիմածին։ Նա, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Ոստիկանությունում պարզվեց տղամարդու ինքնությունը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի 33-ամյա բնակիչ էր։
Բերման ենթարկվածը խոստովանեց, որ նույն օրը, ժամը 5-ի սահմաններում, գողացել է Աշտարակի բակերից մեկում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները։
Գողոնը հայտնաբերվել է։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: