1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փորձել էր պատուհանով տուն մտնել, բայց բռնվել էր. ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվածը ձերբակալվել է

24.03.2020 18:05 Գողություն

Մարտի լույս 20-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ փորձել է պատուհանով մտնել Կարբի գյուղի տներից մեկը, սակայն տան անդամները բռնել են։ Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Աշտարակի ոստիկանները Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդուն բերման ենթարկեցին բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկվածը ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Աշտարակի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ձերբակալված տղամարդը փետրվարի 21-ին էլ բնակարանային գողություն է արել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ դարձյալ գիշերով մտել էր Օհանավան գյուղի տներից մեկն ու գողացել մոտ երկու միլիոն դրամ և ոսկեղեն։ Այս դեպքում պատուհանով մտել ու դռնով դուրս էր եկել. բանալին դռան վրա էր եղել։ Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: