1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություն Աշտարակի Շահազիզի փողոցում․ տեղի ոստիկանների բացահայտումը

25.02.2021 20:15 Գողություն

Փետրվարի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց․ թալանել էին Աշտարակի Շահազիզի փողոցի տներից մեկը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ գողությունը կատարվել է փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում։ Նախ կոտրել էին ավտոտնակի, ապա՝ ավտոնակից տուն տանող դուռը, և գողացել կենցաղային իրեր, այդ թվում՝ նոթբուք։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Աշտարակի քրեական հետախույզների տեսադաշտում կասկածանքով հայտնված անձը փետրվարի 23-ի երեկոյան հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Աշտարակի Խորենացու փողոցում բնակվող 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց Արագածոտնի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է գողոնի մի մասը։ Մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: