1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.09.2019 18:11 Գողություն

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղձք գյուղի 27-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ էլ խոստովանեց կատարածը: Ըստ նրա` մարտից մինչև օգոստոս ամիսը, վարձով բնակարան փնտրելու պատրվակով մտել էր Աշտարակի տարբեր բնակարաններ ու փող գողացել:
Մայիսին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում միջանցքում կախված հագուստի գրպանից մի քանի հազար դրամ էր հափշտակել, մարտ ամսին նույն փողոցի մեկ այլ բնակարանի հյուրասենյակից ` դարձյալ փող: Օգոստոսին` օգտվելով Աշտարակի Ալեք Մանուկյան փողոցի բնակարաններից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր տուն, պայուսակից գողացել տանտիրուհու դրամապանակը: Օրեր անց նույն փողոցի մեկ այլ շենքում, դարձյալ վարձով բնակարան փնտրելու պատրվակով, տուն էր մտել ու միջանցքից հափշտակել տանտիրոջ դրամապանակը:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: