ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 5.30-ի սահմաններում քրեական հետախույզները Օհանավան գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թղթե փաթեթով կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, քաղել է գյուղում վայրաճ կանեփի թփերից, պատրաստել է իր օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: