1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու թմրամոլության լավագույն կանխարգելումն այդ դեպքերի բացահայտումն է, ինչը համապատասախան պրոֆեսիոնալիզմ և մասնագիտական հմտություն է պահանջում: Հենց այդպիսի մասնագիտական որակների շնորհիվ օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով` Աշտարակի Բագավան թաղամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանները բերման ենթարկեցին Երևանի Սերո Խանզադյան փողոցի բնակիչ, 49-ամյա տաքսու վարորդի:
Նա իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայից իրավապահներին ներկայացրեց կանեփանման չորացված մանրացված զանգված` հայտնելով, որ բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում վայրի աճած կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: