Այսօր Արմավիր-Երևան ավտոճանապարհին «Մերսեդես-Բենց»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի
Մայիսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: