1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Փետրվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստանալուն պես հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Օհանավան գյուղի երկու բնակչի։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ էլ նմանատիպ զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Նրա մեքենայի զննությամբ նույնպես մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց՝ 31 գրամից ավելի քաշով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածներից 31-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել մյուսից։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: