ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մամլո ասուլիս ոստիկանությունում /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Մամլո ասուլիս ոստիկանությունում /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Հուլիսի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողների Հայաստան վերադառնալու գործընթացում ոստիկանության գործառույթները» թեմայով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ Բանախոսը փաստեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո կտրուկ աճել է կամավոր Հայաստան վերադարձող երիտասարդների թիվը, որոնք  ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվում և բնակվում էին արտասահմանում։ Վարչապետի կոչից մոտ 40 օր անց արդեն շուրջ 100 երիտասարդ է վերադարձել։ Այս թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թիվը։ Միջպետական հետախուզման մեջ գտնվող երիտասարդները հայրենիք վերադառնալիս սահմանային անցակետերում տվյալ երկրների իրավապահ մարմինների հետ խնդիրներ են ունենում։ Խաչիկ Մուրադյանը ներկայացրեց անխոչընդոտ վերադարձի ուղիները։ Եթե նախքան վերադառնալը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձինք իրենց մտադրության մասին տեղյակ պահեն Հայաստանի ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, ապա ոստիկանության ծառայողները, համագործակցելով տվյալ երկրների իրավապահների հետ, կկազմակերպեն նրանց  անխոչընդոտ վերադարձը հայրենիք։ Իսկ եթե նրանք ունեն փաստաթղթային խնդիրներ, ապա պետք է դիմեն իրենց բնակության երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանատուն կամ հյուպատոսարան։ Եթե նախքան վերադառնալը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց մտադրության մասին չեն տեղեկացրել Հայաստանի ոստիկանությանը և օդանավակայանում կամ սահմանային անցակետում խնդիր են ունենում տվյալ երկրների իրավապահների հետ, ապա վերջիններս  հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացնում են Հայաստանի իրավապահներին։ Այս դեպքում ևս Հայաստանի ոստիկանությունը համապատասխան միջնորդությամբ աջակցում է հետախուզվողի հայրենիք վերադառնալուն։ Այսինքն նրանց վերադարձի գործընթացը հնարավորինս պարզեցված և արագացված է։ Խաչիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ միայն այսօր ժամը 15-ի դրությամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով արդեն 4 հետախուզվող է դիմել իրենց՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք ու ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ասուլիսն ավարտվեց հարց ու պատասխանով։