1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կատարած աշխատանքները:
2014 թվականի ինը ամիսներին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքը, պայմանավորված նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգին անցնելու հետ, եղել է բավական լարված. քաղաքացիներին տրամադրվել է 93519 կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր եւ 267668 նույնականցման քարտ:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կապակցությամբ 10668 գործ է կազմվել եւ ընթացք տրվել, որոնցից 9017-ը եղել է քաղաքացիություն ստանալու, 1668-ը՝ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Օտարերկրյա քաղաքացիներին տրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 119442 արտոնագիր, 2805 կացության կարգավիճակ, ձեւակերպվել է Հայաստանի Հանրապետություն հրավերի 230 թույլտվություն: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով սահմանային անցակետերում, շուրջօրյա ռեժիմով, կատարվել են անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության 2414 նշումներ:
Պետք է նշել, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում կտրուկ բարձրացել է նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Օրինակ, աշխատանքների կազմակերպման օպտիմալացման արդյունքում վերացել են քաղաքացիության եւ նույնականացման քարտ ստանալու հարցերով դիմողների հերթերը: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել լրացուցիչ սարքավորումներ՝ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի դիմումներ ընդունելու համար, նաեւ ձեռք բերել լրացուցիչ շարժական կայաններ՝ տեղաշարժվելու ունակություն չունեցող անձանց տեղում լուսանկարելու համար:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ից արտերկրի մեր հայրենակիցները ամեն երեքշաբթի սկայպի միջոցով իրենց հարցերն են ուղղում անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացուցչին ու ստանում պարզաբանումներ:
Միշա Սարդարյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: