ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունը բացահայտվեց

02.12.2015 15:25 Գողություն

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից 49.000 ԱՄՆ դոլար, «Սամսունգ» հեռուստացույց, «Այֆոն» բջջային հեռախոս, ժամացույց, բաճկոն գողանալու, իսկ ավտոտնակից՝ «Մերսեդես» ավտոմեքենա փախցնելու մասին:
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունները կատարել են մեկ այլ քրեական գործով կալանավորված (բնակարանային գողություն) և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող` 1988 թ. ծնված Տարոն Ա.-ն, 1993 թ. ծնված Թադևոս Ա.-ն և 1984 թ. ծնված Մելիք Բ.-ն:
Ավտոմեքենայի պահեստամասերը մասամբ առգրավվել են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: