ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խոստովանական բացատրություն դրամապանակի գողության վերաբերյալ

10.02.2017 10:58 Գողություն

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: