Ատրճանակ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ և փամփուշտներ՝ կիսակառույց սրճարանի տարածքում
Մարտի 20-ին, ժամը 09.46-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ զենք և զինամթերք է թողնում Վարդանանց փողոցի 15 հասցեում գտնվող կիսակառույց սրճարանի տարածքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, փամփուշտի շղթա` 7.62 մմ տ/չ 25 փամփուշտով, նռնակի 4 պայթուցիչ, ուսումնական 3 նռնակ և 7.62 մմ տ/չ 165 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: