1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ատրճանակներ՝ «Մերսեդեսից» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ատրճանակներ՝ «Մերսեդեսից»  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Այս կասկածանքով Երևանի Ամիրյան փողոցի 23 շենքի մոտից ոստիկանություն բերման ենթարկվեց 3 քաղաքացի՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց երկու ատրճանակ և 12 փամփուշտ։
Համաձայն դատաձգաբանական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերված ատրճանակները հանդիսանում են ակոսափող հրազեններ, իսկ փամփուշտները՝ ռազմամթերք։
Նախաքննությամբ պարզվեց, որ ատրճանակներն ու փամփուշտները ապօրինի կերպով պահել է էդար Ջիլֆյանը։
Նա ներգրավվեց որպես մեղադրյալ և կալանավորվեց։
Բերման ենթարկված մյուս երկու քաղաքացիներն ազատ են արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: