ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենայի գողությունը

28.07.2020 12:41 ԱՄՏ-ի փախցնել
Իջևանի ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենայի գողությունը

Հունիսի 11-ին հաղորդվել էր «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա գողանալու և Իջևան-Դիլիջան ճանապարհի 27-րդ կմ-ին վթարված վիճակում թողնելու մասին:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 37-ամյա բնակիչը հայտնաբերվել, բերման է ենթարկվել Իջևանի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: