ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ԲՄՎ» փախցրած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

12.01.2022 11:38 ԱՄՏ-ի փախցնել
«ԲՄՎ» փախցրած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Հունվարի 11-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից փախցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ վիճաբանության ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նստել է «ԲՄՎ»-ն և հեռացել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ավտոմեքենան փախցրած անձի ինքնությունը։ Ժամը 23.30-ին 24-ամյա տղամարդը հայտնաբերվել է Նորագավիթի 10-րդ փողոցում և, փախցրած ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։
«ԲՄՎ»-ն եղել է սարքին վիճակում:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: