1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։ Տեղեկություններ կային նաև, որ տանը հրազեն կա։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ 72-ամյա տղամարդու տուն։ Հյուրասենյակի կահույքին, ակնհայտ տեսանելի, դրված էին թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ակոսավոր հրազենն ու 5,6 մմ տրամաչափի 19 փամփուշտը առգրավվեց։
Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: