ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ապօրինի գազային ատրճանակ են հայտնաբերել

Հունիսի 2-ի գիշերը ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում ատրճանակ է եղել։ Վանաձորի բնակիչ,  27-ամյա վարորդը ոստիկանության ծառայողներին ատրճանակի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել և բերման է ենթարկվել բաժին։ Ապօրինի գազային ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: