Կոտայքի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք
04.10.2024 11:08
Արձանագրված դեպքեր

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Փաստաթղթերը ստուգելիս պարեկները վարորդի պայուսակում նկատել են ատրճանակի նմանվող իր: Զովունի գյուղի բնակիչ 27-ամյա վարորդի պայուսակում գազային ատրճանակ էր:
Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են: