ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: